Posted in Առանց կարգի Հովհաննես Թումանյան«Գարնան առավոտ» Posted on 26.02.2019 by elizabethakobyanmskham Բարի լուսի զանգեր զարկին Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ. Լուսը բացվեց մեր աշխարհքին Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հովտում առուն խոխոջում է Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ. Քամին բարակ շընկշընկում է Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Կռունկն եկավ երամ կապած Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ, Կաքավ քարին տաղ է կարդում, Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հարսն ու աղջիկ հանդերն ելան Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ. Ծաղկանց բուրմունքն անմահական Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Share this:TwitterFacebookLike Loading... Related Հեղինակ՝ elizabethakobyanmskham View All Posts