Posted in Առանց կարգի

Ուրախ մարդկանց երկիրը

Լինում է, չի լինում մի երկիր է լինում։ Այդ երկրի բոլոր մարդիկ ուրախ էին։ Մի անգամ մի մարդ գնաց և մի մարդու հարց տվեց․

-Ինչո՞ւ ես տխուր ասում է ուրախ մարդը․

-Ես տխուր եմ, որովհետև ես տխուր երկրից եմ պատասխանում է տխուր երկրի մարդը։

-Իսկ դու չէի՞ր ուզի, որ դու լինեիր ուրախ երկրից ասում է ուրախ մարդը․

-Ոչ ես ունեմ իմ երկիր, իսկ դու քոնը։ Հիմա դու կուզեիր տխուր երկրից լինեիր պատասխանում է տխուր մարդը․

-Ոչ իհարկե ես իմ ուրախ երկիրը պետք է թողնեմ, և գամ ձեր տխուր երկիր ասում է,- ուրախ մարդը։

-Տեսա՞ր, որ դու քո երկիրն ես սիրում, իսկ ես իմը։

-Ես ընդամենը քեզ հարց էի տալիս ասում է ուրախ մարդը։

Բայց նրանք ընկերացան և ուրախ մարդը տխուր մարդուն դարձրեց ուրախ։

Posted in Առանց կարգի

Թռչող տունը

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի երկիր է լինում։ Այդ երկրում մի կախարդական տուն կար։ Այդ տան մեջ եթե մարդ լինի, որը սուտ կխոսի տունը կթռչի այդ պահին։ Մի անգամ մի մարդ եկավ  իր ընկերոջ հետ, որը սուտ էր խոսում։ Նրանք մտան այդ կախարդական տան մեջ և այդ մարդը մի սուտ է հորինում։ Այդ պահին նրանք տեսան, որ իրեենք թռչում են։ Նրանք վախենում են, բայց իրենց վախենալը չի փրկի։ Երբ արդեն տունը դադարեց թռչել նրանք արագ գնացին մի մարդու հարցրեցին թե ինչու է այս տունը թռչում։ Բայց մարդը չկարողացավ պատասխանել տղաների հարցին։ Տղաները ինչքան մարդ էին տեսնում գնում էին և հարցնում․

-Դուք գիտե՞ք, թե ինչու է այս տունը թռչում։

-Ոչ,- պատտասխանում է մարդը։

Եվ չպարզվեց թե ինչու է թռնում տունը