Posted in Առանց կարգի

English Classworks

Page 22 ex 3

  1. My father works in London.
  2. He goes to work every day.
  3. I am playing football now.
  4. We dont go to shool on Sundays.
  5. He isnt doing his lessons now.
  6. He plays computer games every evening.

Page 22 ex 4

  1. We usually play in the yard in the afternoon.
  2. You are having breakfast now.
  3. Jim is reading a book now.
  4. Ann always watches TV in the evening.
  5. The boys are playing football in the yard now.
  6. My mother works in the garden on Sundays.
  7. My father is reading a newspaper now.

Page 23 ex 6

  1. My father is sitting on the armchair.
  2. I am sitting in front of the TV set.
  3. Jane is in the living-room.
  4. She is playing with her cat.
  5. My mother is sitting on the sofa.
  6. I am sitting at the table an doing my lessoans.

Page 40 ex 11

  1. It is twenty minutes to three.
  2. It is fifteen minutes to eight.
  3. It is ten minutes past three.
  4. It is fifteen minutes past six.
  5. It is twenty minutes past nine.
  6. It is twentyfive minutes past ten.

Page 43 ex 12

  1. False! We usually have four meals a day, Breakfast lunch, dinner and supper.
  2. False! Our family gathers in the dining-room.
  3. True!
  4. True!
  5. False! Mother gives me bread and butter with a cup of milk.
  6. False! At half past eight i am ready to go to shool.
  7. True!
  8. False! On Tuesday I have lunch with my family.
  9. True!
  10. True!

Page 43 ex 13

  1. Our family gathers in the dining-room.
  2. Yes.
  3. We eat eggs, jam, butter, shess and bread.
  4. I have luncg on Tuesday with my family.

Page 44 ex 14

  1. It is 8 oclok in the morning. It is time for breakfast.
  2. Our family gathers in the dining-room.
  3. My mother givs me bread and butter.
  4. At half past eight i go to shool.
  5. At 1 oclock we have lunch.
  6. I usually have lunch at shool.
  7. On Tuesday i have lunch at home.
  8. My favourite day is Tuesday.

Posted in Առանց կարգի

Հովհաննես Թումանյան

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Posted in Առանց կարգի

Մեսրոպ Մաշտոց

Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում:Ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սերել է ազնվականի ընտանիքից:

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցն Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադառնում է հայրենիք՝ Վաղարշապատ/այժյամն Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է, որը նաև անվանում են Թարգմանությունների թագուհի: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենն ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Posted in Առանց կարգի

Մաթեմատիկա

1.Գրիր անհայտ գումարելին և կատարիր ստուգում:

2382 + 127 = 2509           2509-127=2382

4371 + 2054 = 6425         6425-2054=4371         

467 + 5811 = 6278            6278-467=5811

2.Երեք պարկերում կա 135 կգ ցորեն: Առաջինում կա 15 կգ-ով ավելի, քան երկրորդում, իսկ երկրորդում՝ 12 կգ-ով պակաս, քա ն երրորդում: Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում:

 135-15-12=108

108:3+36

36+15+51

36+12+48

3.Տրված թվերը դասավորիր.

Աճման կարգով

2205, 824, 69332, 6785, 63000, 7, 741                    

7, 741, 824, 2205, 6785, 63000, 69332,

4.Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն:

8172 > 8088

123178 > 123078

5.Գտիր այն թվերը, որոնց գումարը 3450 է, իսկ տարբերությունը՝ 520:

3450+520=2930

2930:2=1465

1460+520=1980

6.Արտագրիր և, ըստ օրինաչափության , տրված թվերից հետո գրիր ևս 3 թիվ:

7, 14, 21, 28, 35, 42, 49, 56, 63:

Posted in Առանց կարգի

Մաթեմատիկա

1․ Առավելագույնը քանի՞ լիալուսին է կարող լինել մեկ տարվա ընթացքում, եթե հայտնի է որ այն տեղի է ունենում 29 օրը մեկ: 12×29=842

1 ) 1

2) (12)

3) 13

4) 29

2․ Քանի՞ թիվ կա 84-ից մեծ և 145-ից փոքր թվերի միջև։ 145-84=61

1 ) 51

2) 12

3) 63

4) (61)

3. Գտնել

35×4-35=? 35×4=140 140-35=105

արտահայտության արժեքի վերջին թվանշանը։

1) 8

2) 6

3) (5)

4) 3

4․ Գտնել ամենամեծ յոթանիշ թվի թվանշանների գումարը։ 9+9+9+9+9+9+9=63 7×9=63

1) 81

2) (63)

3) 64

4) 21

5․ Խխունջը ցողունի երկայնքով օրվա ընթացքում բարձրանում է 3սմ, իսկ գիշերն իջնումէ 2սմ: 20սմ երկարությամբ ցողունի հիմքից սկսելով քանի՞օրում խխունջը կհասնի գագաթին: 20 օր 20 սմ
1) 7

2) 18

3) 19

4) (20)

6․  8 8 8 8 8 8 8 8 թվանշանների միջև քանի հատ + նշանը դնելով է հնարավոր ստանալ 1000թիվը:

1) 5

2) (4)

3) 5 և 4

4) այլ պատասխան:

7․  Գտիր այն թիվը, որը բաժանվում է 4-ի և 9-ի։ Ինչի է հավասար այդ թվի թվանշանների գումարը։ 4×9=36 9×4=36

1) 8

2) 6

3) 9

8. Գտնել օրինաչափությունը և նկարել հաջորդ թվանշանը: 1) 1, 2) 2, 3) 3, 4) 4, 5) 5, 6) 6, 7) 7,

9. 

5

10․ Փորձիր

Hand_made_dense_labyrinth.png

11. Մաթեմատիկական խաղ

Posted in Առանց կարգի

Հովհաննես Թումանյան

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։


— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

Posted in Առանց կարգի

Մաթեմատիկա

1.Կատարիր հանումը և արդյունքը ստուգիր գումարումով:

958-652=306

7853-1299=6564

2.Գումարումով ստուգիր՝ ճի՞շտ է արդյոք կատարվել հանումը:

25252-7897=17355=17355

17355+7897=25252

71587-42786=28801

28801+42786=71587

3.Կատարիր գործողությունները:

15 օր 20 ժ- 2 օր 18 ժ=13 օր 2 ժամ

26 տ 20 կգ – 8 տ 20 կգ=18տ

4.Երեք թվերի գումարը 3456 է: Առաջին թիվը 345-ով մեծ է երկրորդից, իսկ երկրորդը 612-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը: Պատ՝ 1446

Posted in Առանց կարգի

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Posted in Առանց կարգի

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:

Հարավային մայրցամաքի հայտնագործմամբ զբաղվել են Եվրոպայի բոլոր ծովային հզոր տերությունները: Դրանցից ուշագրավ են հոլան­դացիների արշավախմբերի՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկին հանձնարարված էր Բրիտանա­կան կայսրությանը ենթարկելու նպատակով հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի հարա­վային շրջանների ջրերում գտնվող անհայտ ցամաքային տարածքներ: 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Ձելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Չելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստ- րալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:

Անգնահատելի է Ջեյմս Կուկի բոլոր ճանապարհորդությունների նշանակությունը: Նրա ավանդը վիթխարի է ոչ միայն Ավստրալիայի հայտնադործման մեջ, այլև Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջանների հետազոտման, նոր կղզիների հայտնադործման և Անտարկտիդա մայրցամաքի հայտնադործման նախապատրաստման գործում: Նա նկատելիորեն ընդարձակեց Բրիտանական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ Կուկի հայտնագործած կղզիների մեծ մասը և Ավստրալական Միությունը այժմ մտնում են Բրիտանական Համագործակցության երկրների մեջ:

Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի բան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Կուկի կողմից Ավստրալիայի հայտնադործումից հետո անգլիա­ցիները գաղութացրին այս յուրօրինակ մայրցամաքը: Մայրցամաքի առանձին մասեր յուրացնելիս նրանք մասսայաբար ոչնչացնում էին տեղաբնիկներին: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը: