Posted in Առանց կարգի

Թագավոր, որը խենթանում էր վատ ուտելիքների համար

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի թագավոր է լինում։ Այդ թագավորը խենթանում էր վատ ուտելիքների համար, օրինակ՝ կոլա, չիպս, ֆրի և այդպես  շարունակ։ Մի անգամ մի տղա է գալիս և ասում թագավորին․

-Թագավո՛ր, ինչո՞ւ ես այդպես վատ ուտելիքներ ուտում։ Դա օգտակար չէ, փորձիր ավելի լավ ուտելիքներ ուտել, օրինակ՝  լոլիկ, գազար, կիտրոն, թթվասեր,- ասում է հոգատար մարդը։

-Դու ի՞նչ ես հասկանում լավ սնունդից և վատ սնունդից,- պատասխանում է ոգևորված  թագավորը։

-Ես ուտում եմ լավ ուտելիքներ՝ վարունգ, կաղամբ, կաթ և մրգեր։

-Արի այս անգամ կեր առողջարար ուտելիքներ,- ասում է մարդը և ստիպում, որ թագավորը ուտի լավ ուտելիքներ։

Եվ թագավորը իր սխալը հասկանում է, ամեն առավոտ խմում է ջուր, ուտում է բանջարեղեն։ Իր մարմինը իրենից շնորհակալ է լինում։

Հեղինակ՝ Էլիզաբեթ Հակոբյան

Posted in Առանց կարգի

Դոնալդ Բիսեթ․ Վագրի վրա մռնչացող տղան

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո~ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
— Հա~, վա’գր. ողջո~ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա~գր, Վագռռը~ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։

— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

Posted in Առանց կարգի

Моя семья

99

Меня зовут Элизабет. Мне 9 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня большая семья. У меня есть папа, мама, два брата Бабушка. Моего папу зовут Карен, маму -Сона. Моему старшему брату 22 года, а младшему  20 лет. Мой папа работает. Я очень люблю свою семью.

Posted in Առանց կարգի

Անտեսանելի մատիտը

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի մատիտ է լինում։ Այդ մատիտը կախարդական էր, ով վերցներ այդ մատիտը, ապա կդառնար անտեսանելի։ Մի անգամ մի աղջիկ է գալիս և վերցնում այդ մատիտը և այդ պահին մատիտը դառնում է անտեսանելի։ Զարմացած աղջիկը ասում է․

-Այս ի՞նչ է, ուր կորավ մատիտը։

Այդ ժամանակ մի մարդ է գալիս և հարց տալիս աղջկան․

-Այ, աղջիկ ինչո՞ւ ես զարմացած,- ասում է մարդը․

-Իսկ ի՞նչ անեմ, եթե մատիտը կորել է իմ ձեռքի միջից։

-Ի՞նչ ասացիր, ես ճիշտ լսեցի ,մատիտը կորել է քո ձեռքից, անհնար է։

-Չեք հավատում, դա Ձեր գործն է։

 

 

Posted in Առանց կարգի

Թափթփված լոլիկի զբոսանքը

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի լոլիկ է լինում։ Այդ լոլիկը այնքան թափթփված է լինում, որ ամեն անգամ մի բանը կորում է։

Մի անգամ, երբ լոլիկը գնում  է զբոսնելու այդ պահին նրան հանդիպում է դանակը և ասում․

-Ես քեզ կկտրեմ,- ասում է դանակը․

-Ոչ, ոչ դանակ,- ասում է վախեցած լոլիկը  և փախչում է։

Երբ լոլիկը փախչում է նրան հանդիպում է վարունգը և ասում․

-Լոլիկ, Դու չես նկատել, որ քո կեսը չկա,- ասում է զարմացած վարունգը․

-Ինչպե՞ս  թե չկա, ախ երևի դանակը իր ուզածին հասավ։

-Ի՞նչ դանակ։  Դանակը քո ետևից է ընկել։

-Այո,- ասում է լոլիկը և լաց լինում։

Posted in Առանց կարգի

Տիկնիկ, որը խոսում էր

փոքրիկ սիրտս ում նվիրեմ Լինում է չի լինում մի տիկնիկ է լինում։ Այդ տիկնիկը կախարդական է լինում։ Մի անգամ մի աղջիկ է գալիս և ասում․

-Սա ին՞չ է այս տիկնիկը խոսում է ոչ ոչ չի կարող երևի ինձ է թվում։

Մի անգամ էլ մի մարդ է գալիս և ասում․

-Օ՜ այս տիիկնիկը խոսում է։

Եվ այդ պահին տիկնիկը ասում է․

-Հերիք է իմ մասին խոսեք այո ես խոսում, քայլում եմ ինչ դուք եք անում։

Posted in Առանց կարգի

Դուդու, դադա,դալա

duda

      Հեղինակ՝ Էվելինա Հակոբյան

Լինում է, չի լինում մի երկու աղջիկներ են լինում: Այդ աղջիկները ուզում են նոր բառերով խոսել: Աղջիկներից մեկն ասում է,- դուդու դադա դալա: Պատուհանից նայեց մի մարդ և ասաց,- ի˜նչ հիմար են այս երեխաները, իսկ ձախ կողմի պատուհանից նայեց մի կին և ասաց: 

Շարունակել կարդալ “Դուդու, դադա,դալա”

Posted in Առանց կարգի

Երեխա, որը հաշվում էր մարդկանց քայլերը

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի երեխա է լինում։ Այդ երեխան զարմանալի էր․ նա հաշվում էր մարդկանց քայլերը։ Մի անգամ նրա մայրն ասում է․

Տղաս շուտ կվերադառնաս

-Լավ մայրիկ, հաջողություն։

Տղան արդեն տասներկու մարդու քայլեր էր հաշվել և, տասներկուսն էլ նրան ասում էին․

-Հերիք է մեր քայլերը հաշվես, տղա ։

Տղան պատասխանում է․

-Ներողություն, պարոն։

Այդպես շարունակ բոլորից ներողություն էր հայտնում և նորից շարունակում ճանապարհը։

 

Posted in Առանց կարգի

Երկիր, որտեղ, մարդիկ պանրից էին

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի երկիր է լինում։  Այդ երկրի մարդիկ պանրից էին լինում։ Մի անգամ մի մուկ է գալիս այդ երկիր և ուտում մի մարդու։ Այդ մարդը ասում է․

-Հերիք է ուտես ինձ վերջացա, չէ,-ասում է Մուկը։

-Ինձ դա չի հետաքրքրում ես, շատ-շատ սոված եմ, ես ծովի երկրից եկել հասել եմ, որ ուտեմ ձեզ։

-Ծովի երկրից, դա ի՞նչ երկիր է։

-Հիմա կասեմ։

-Դա մի երկիր է, որտեղ միայն ծով է և մկները չեն կարողանում պանիր գտնեն և ուտեն, դրա համար էլ ես, որ իմացա այստեղի մարդիկ պանրից են արագ -արագ եկա, որ ձեզ ուտեմ և կուտեմ․․․

Մի քանի օր անցավ և այդ պանրե մարդիկ վերջացան, գիտեք ինչի՞, որովհետև մուկը բոլորին կերավ և էլ այդ երկիր մարդ չմնաց։

 

 

 

Design a site like this with WordPress.com
Get started