Posted in Առանց կարգի

Դուդու, դադա,դալա

duda

      Հեղինակ՝ Էվելինա Հակոբյան

Լինում է, չի լինում մի երկու աղջիկներ են լինում: Այդ աղջիկները ուզում են նոր բառերով խոսել: Աղջիկներից մեկն ասում է,- դուդու դադա դալա: Պատուհանից նայեց մի մարդ և ասաց,- ի˜նչ հիմար են այս երեխաները, իսկ ձախ կողմի պատուհանից նայեց մի կին և ասաց: 

-Ես հասկանում եմ նրանք ինչ են ասում:

-Եվ ի՞նչ են  ասում :

-Ասում են « այսօր  շատ լավ օր է»:

-Կարող է խաբում ես:

-Ոչ-ոչ, չեմ խաբում:

-Լավ:

Երեխաները անընդհատ ծիծաղում են  և այսպես անում .

Հի-հի-հի։

Թողնել մեկնաբանություն