Posted in Առանց կարգի

Թագավոր, որը խենթանում էր վատ ուտելիքների համար

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի թագավոր է լինում։ Այդ թագավորը խենթանում էր վատ ուտելիքների համար, օրինակ՝ կոլա, չիպս, ֆրի և այդպես  շարունակ։ Մի անգամ մի տղա է գալիս և ասում թագավորին․

-Թագավո՛ր, ինչո՞ւ ես այդպես վատ ուտելիքներ ուտում։ Դա օգտակար չէ, փորձիր ավելի լավ ուտելիքներ ուտել, օրինակ՝  լոլիկ, գազար, կիտրոն, թթվասեր,- ասում է հոգատար մարդը։

-Դու ի՞նչ ես հասկանում լավ սնունդից և վատ սնունդից,- պատասխանում է ոգևորված  թագավորը։

-Ես ուտում եմ լավ ուտելիքներ՝ վարունգ, կաղամբ, կաթ և մրգեր։

-Արի այս անգամ կեր առողջարար ուտելիքներ,- ասում է մարդը և ստիպում, որ թագավորը ուտի լավ ուտելիքներ։

Եվ թագավորը իր սխալը հասկանում է, ամեն առավոտ խմում է ջուր, ուտում է բանջարեղեն։ Իր մարմինը իրենից շնորհակալ է լինում։

Հեղինակ՝ Էլիզաբեթ Հակոբյան