Posted in Առանց կարգի

Թափթփված լոլիկի զբոսանքը

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի լոլիկ է լինում։ Այդ լոլիկը այնքան թափթփված է լինում, որ ամեն անգամ մի բանը կորում է։

Մի անգամ, երբ լոլիկը գնում  է զբոսնելու այդ պահին նրան հանդիպում է դանակը և ասում․

-Ես քեզ կկտրեմ,- ասում է դանակը․

-Ոչ, ոչ դանակ,- ասում է վախեցած լոլիկը  և փախչում է։

Երբ լոլիկը փախչում է նրան հանդիպում է վարունգը և ասում․

-Լոլիկ, Դու չես նկատել, որ քո կեսը չկա,- ասում է զարմացած վարունգը․

-Ինչպե՞ս  թե չկա, ախ երևի դանակը իր ուզածին հասավ։

-Ի՞նչ դանակ։  Դանակը քո ետևից է ընկել։

-Այո,- ասում է լոլիկը և լաց լինում։