Posted in Առանց կարգի

Անտառում մոլորված աղջիկը․

դդդդդ՛

Լինում է, չի լինում՝ մի աղջիկ է լինում: Այդ աղջիկը գնում է անտառ զբոսնելու: Անտառում մոլորվում է: Հանկարծ տեսնում է, որ մի հսկա օձ բարձրանում է ծառը՝ դեպի թռչնակների բույնը: Թռչնակները սկսեցին ծղրտալ: Աղջիկը անմիջապես փայտով հարվածեց օձին: Օձը ցատկեց աղջկա վրա: Աղջիկը համարձակ կռվեց օձի հետ և հաղթեց:

Հանկարծ անտառում աղմկեց. գազանները որջերում թաքնվեցին: Դա հրաշք-թռչունն էր թռչում ձագուկների մոտ:

-Մայրի՛կ, – լաց եղան թռչնակները, -մարդն օձին սպանեց, մեզ փրկեց:

Թռչունը տեսավ խիզախ տղային և ասաց.

-Դու փրկել ես ձագերիս, ինչ կուզես, կանեմ  քեզ համար:

-Տա՛ր ինձ տուն, – խնդրեց աղջիկը:

Հրաշք-թռչունը աղջկան բարձրացրեց թևերին, տարավ և իջեցրեց իրենց տան տանիքին:

– Մնա՛ միշտ այդպիսին, – ասաց նա հեռանալիս:

Posted in Առանց կարգի

«Նոր Տարին անտառում» Սվետլանա Բորդներ.

Եկավ ձմեռը։ Անտառային կենդանիներն աշխատեցին ողջ ամառը և ձմռան պաշար հավաքեցին։ Բոլորն էլ ուտելիք բավականաչափ հավաքել էին ու սառնամանիքը նրանց չէր վախեցնում։ Դրսում հրաշալի ձմեռային եղանակ էր, ձյունը պարելով իջնում էր ցած։
Մոտենում էր Նոր տարին և անտառային կենդանիներն անհամբերությամբ էին սպասում Ձմեռ Պապիկի գալուն։ Նա միշտ գեղեցիկ նվերներ էր բերում իր ընկեր կենդանիներին։ Սկյուռիկները, նապաստակները, ոզնիներն ու նույնիսկ Ծուռթաթ արջուկն անընդհատ չորս կողմն էին նայում, տեսնելու, թե չի՞ երևում Ձմեռ պապիկը։ Կենդանիներից յուրաքանչյուրն ուզում էր առաջինը տեսնել Ձմեռ Պապիկին և ամենագեղեցիկ նվերը дед_мороз_мчитсяստանալ։ Եվ ահա, եկավ այդքան սպասված պահը։ Անտառի հյուսիսային կողմից աղմուկ լսվեց։ Դա Ձմեռ Պապն էր իր նոր սահնակով գալիս։ Նա սահնակի վրա բերում էր մեծ տոնածառ ու շատ-շատ խաղալիքներ։ Ձմեռ պապիկն ընտրեց սպիտակ ու փափուկ ձյունով ծածկված մի մեծ բացատ ու որոշեց այդտեղ կանգ առնել։
Նա դեռ չէր հասցրել սահնակը կանգնեցնել ու ցած իջնել, երբ մասրենու թփի տակից դուրս թռավ Երկարականջ նապաստակը։ Նա առաջինն էր նկատել Ձմեռ Պապիկին և ուրախությամբ սլացավ դեպի նա։ «Ու հիմա ես կստանամ ամենամեծ նվերը»,- մտածում էր նա։
Իսկ Ձմեռ Պապը, որ այդ ժամանակ սահնակից իջեցրել էր իր նվերներով լի մեծ պարկը և այն դրել եղևնու կողքին, շուրջը նայեց ու մտածեց. «Անհրաժեշտ է եղևնին զարդարել, որ իմ ընկերները ուրախ դիմավորեն Նոր Տարին»։ Նա երեք անգամ ծափ տվեց և մի ակնթարթում նվերների պարկի կողքի եղևնին բազմագույն լույսերով լուսավորվեց ու զարդարվեց գունագեղ խաղալիքներով՝ գնդերով, կոներով ու աստղերով։
Երկարականջն հիացմունքից մի պահ քարացավ։
ежик-Շնորհակալություն, Ձմեռ Պապիկ,- ուրախ բացականչեց նա։- Իսկ ի՞նչ նվեր ես ինձ բերել։
-Ի՞նչ նվեր ես դու ուզում, ընտրիր ինքդ։ Նվերները շատ են ու բոլորին կբավականացնեն։
Նապաստակն իր համար ընտրեց մի մեծ շոկոլադե գազար, կոնֆետներով ու խնձորով լի մի փաթեթ ու փայտե ավտոմեքենա։
-Իսկ այժմ կանչիր ընկերներիդ։ Ես դեռ շատ տեղեր պետք է գնամ և երեխաներին նվերներ բաժանեմ,- ասեց Ձմեռ Պապը։
Երկարականջը բարձրացավ կոճղին ու, զանգակը հնչեցնելով, սկսեց կանչել մյուս կենդանիներին։
Շուտով անտառից դուրս եկավ ոզնին։ Նա մտածում էր, որ դահուկներով շատ արագ կհասնի և զանգը լսելուն պես սահելով հասավ բացատ։ Նրա հագել էր գեղեցիկ կարմիր գլխարկ ու ձեռնոցներ։
Ոզնու աչքերն ուրախությունից փայլեցին։ Ձմեռ Պապը պարկից հանեց մի մեծ փաթեթ կոնֆետներով ու մեծ խնձորներով։ Այն կբավականացներ Ոզնու ողջ ընտանիքին։ Ոզնին շնորհակալություն հայտնեց ու նվերներով շտապեց տուն, որ իր փոքրիկ ոզնի բալիկներին ուրախացնի։
Հետո բացատ վազեցին սկյուռիկները։ Նրանք ծառերի վրա թռչկոտելով հասավ բացատ։ Ձմեռ պապիկը մի սկյուռիկին շվի նվիրեց, իսկ նրա հետзайчик_и_белочкаմիաժամանակ հասած շլդիկին՝ թմբուկ և նրանք միասին սկսեցին նվագել ու նրանց նվագը լսվեց ողջ անտառում։
Շուտով սկյուռիկի կողքը ծառի ճյուղին նստեց երաշտահավերի երամը։ Նրանք սկսեցին ձայնակցել իրենց ընկերներին։
Իսկ մայր-սկյուռիկը Ձմեռ Պապիկից մի մեծ փաթեթ ստանալով շտապեց մեծ եղևնու փչակում գտնվող իր բույնը։ Նրա ձագուկները անհամբեր նրան էին սպասում և տեսնելով իրենց մայրիկի ձեռքի փաթեթն, ուրախ թռչկոտելով կանչեցին.
-Ուռա՜, Ձմեռ Պապիկը մեզ նվեր է բերել, ուռա՜։
-Այո, Ձմեռ Պապիկը սա ձեզ է փոխանցել և մաղթել ուրախ Նոր տարի,- պատասխանեց մայր սկյուռիկը։
Իսկ Երկարականջը, որն արդեն ստացել էր իր նվերը, ծիծաղելով անտառ վազեց։ Կոնֆետների հետ միասին նա դիմակ էր նվեր ստացել։ Նա այնքան շատ էր ոգևորվել, որ հագել էր դիմակը և թռչկոտում էր մի ոտքից մյուսը։ Նապաստակը այնքան ուրախ էր, որ նույնիսկ չնկատեց Ծուռթաթ արջուկի մոտենալը։ Արջուկը կյանքում երբեք այդպիսի բան չէր տեսել և վախից ծառը բարձրացավ։
Նապաստակը, տեսնելով բարակ ծառի ճյուղին փաթաթված արջուկին, ընկավ ձյան մեջ ու սկսեց բարձրաձայն ծիծաղել։
-Ծուռթաթ, այդ ես եմ, Երկարականջը,- ծիծաղի միջից հազիվ արտաբերեց նապաստակն ու հանեց դիմակը։
-Ա, այդ դու ես, Երկարականջ։ Ինձ լավ վախեցրիր,- հազիվ շունչը տեղը բերելով ծառից ցած սահեց արջը։новогодняя_сказка
-Ես եմ, ես եմ։ Համա բոլորը կուրախանան, երբ պատմեմ, թե ոնց էիր վախեցել ինձնից։
-Ի՜, պետք չի։ Դու չգիտեմ-ինչ ես դեմքիդ դրել, մի հատ էլ ծիծաղում ես,- նեղացած ասեց Ծուռթաթը։
-Լավ, կատակում եմ,- պատասխանեց Երկարականջը,- Ի վերջո ընկերներ ենք, չէ՞։ Ես ոչ ոքի չեմ ասի, բայց իսկապես շատ ծիծաղելի էր, երբ ես քեզ տեսա ոնց թռար ծառի վրա։ Սա ինձ Ձմեռ Պապիկն է նվիրել,- հպարտ շարունակեց նա։- Իսկ դու դեռ չե՞ս եղել ձնե բացատում։ Ձմեռ Պապն այնտեղ բոլորին նվերներ է բաժանում։
-Ես էլ հենց էնտեղ էի գնում մինչև քեզ հանդիպելը,- ասեց արջուկը։ – Եկ միասին գնանք։
-Իհարկե, գնանք։ Ես արդեն տեսել եմ Ձմեռ Պապիկին։ Նա հատուկ քեզ համար նվեր է պատրաստել ու դա քեզ անպայման դուր կգա։
Եվ ընկերներն իրար հետ ուղևորվեցին դեպի ձնե բացատ։ Իսկ այնտեղ արդեն ուրախ մթնոլորտ էր տիրում։ Նապաստակների երգչախումբը բացատի կենտրոնում ամանորի երգեր էր երգում։ Նրանք գեղեցիկ վզնոցներ էին կապել իրենց վզին և իսկական երգչախմբի էին նմանվել։ Իսկ նրանց նվագարկցում էին թմբուկ, շեփոր ու կիթառ նվագող նապաստակները։ Իսկական համերգ էր ստացվել։
Ծուռթաթի համար Ձմեռ Պապը մի ամբողջ տակառ մեղր էր պատրաստել։ Արջուկը շատ էր ուրախացել։ Նա իր տակառը գրկել ու պտույտ էր գալիս պարող կենդանիների շուրջը։
Ձմեռ պապը, կենդանիներին բաժանելով նվերները, շտապեց իրեն սպասող ուրիշ գազանների ու երեխաների մոտ։ Նա բոլորին ուրախ նոր տարի մաղթեց, նստեց իր սահնակն ու սլացավ առաջ։
Cards_015Իսկ կենդանիները դեռ երկար երգում, պարում ու ուրախանում էին։ Երկարականջը վազեց տուն ու բերեց իր լուսանկարչական ապարատը, որը նվեր էր ստացել Ձմեռ պապիկից անցյալ տարի, և սկսեց լուսանկարել ցանկացողներին։
Ծուռթաթը հաճյուքով ուտում էր իր մեղրը՝ անընդհատ ժամացույցին նայելով, որ հանկարծ բաց չթողնի ժամը տասնեկրուսը։
Իսկ երբ ժամացույցի զարկերը ազդարարեցին տասներկուսը, բոլորն ուրախ ծափահարեցին, թռչկոտեցին, իրար փաթաթվեցին ու միմյանց շնորհավորեցին Նոր տարվա գալստյան կապացկությամբ։
Ահա այսպիսի ուրախ տոն ունեցան անտառային կենդանիները։

Posted in Առանց կարգի

Ձմեռ պապիկ, որը կորցրել էր իր նվերները.

նոր տարի.pngԼինում է չի լինում Ձմեռ պապ է, լինում: Այդ Ձմեռ պապը, գնում էր երեխաների մոտ որպեսզի նշի Նոր տարին, բայց իզուր: Նա ճանապարհին իր նվերներով լի պարկը ընկնում է և Ձմեռ պապը, իջնում է ներքև, բայց չի գտնում, նա շատ է տխրում քանի որ չէր կարող նվերները բաժանել երեխաներին, բայց նա գնում է և երեխաները տխրում են, որովհետև Ձմեռ պապիկը նվերները չէր բերել: Երեխաներից մեկը գնում է գտնելու նվերները և բոլոր երեխաները նրա հետ են գնում: Գիշերը Ձմեռ պապիկը, քնում է և երազում տեսնում է, որ նվերները գտնվել է և նա արթնացնում է և տեսնում երեխաներին: Երեխաները նվերները բերում են և Նոր տարին տոնում են:

Posted in Առանց կարգի

Անին գարունից գնում է Ձմեռ պապիկի, երկիր.

ՁմեռԼինում է, չի լինում մի աղջիկ է լինում: Այդ աղջկա անունը Անի է: Նա ուզում է գնալ Ձմեռ պապիկի մոտ, Բայց շատ երկար էր մտածում ինչպես գնա այդտեղ: Նա հասկացավ ինչպես կարող է գնալ: Վազելով գնաց և  ասաց. ինչու է այսքան երկար ճանապարհը, և նա շարնակում է ճանապարհը: Նա վերջապես հասնում է Ձմեռ պապիկի, մոտ և շատ ուրախանում:

Posted in Առանց կարգի

Նուռի տոնը

Լինում է չի լինում մի աղջիկ և տղա են լինում: Նրանց անունները Լիլիթ է և Միկի:Նրանք շատ աղքատ են: Նրանք նրանց ծանոթներից գումար  վերցրեցին և գնացին Ամերիկա որպեսզի նշեն նռան տոնը :Լիլիթն ու Միկին չեն համբերում նուռ ուտելուն: Միկին հարցնում է Լիլիթին:

-Նուռը ի՞նչ է բերում մեզ:

-Նուռը հաջողություն է բերում, Միկի:

-Իսկ մենք ուտելո՞ւ ենք  նուռ:

-Ինչո՞ւ ո,չ իհարկե ուտելու ենք:

-Ուռա˜, շատ լավ է:

 

Posted in Առանց կարգի

Թե ինչպես են կենդանիները զարդարում կոկորդիլոսին

եվա.png

Լինում է, չի լինում մի  առյուծ ,պինգվին, ոզնի , արջ և ամենաերկարը՝ կոկորդիլոս:

Նրանք պատրաստվում էին Ամանորին, բայց չգիտեին,թե ինչ տոնածառ դնեն, իսկ, եթե գնան խանութ մարդիկ կվախենան:

Կոկորդիլոսն ասում է.

-Եկեք ի՛նձ  զարդարեք:

-Լավ բան ես ասում,-ասաց արջը և բոլորը համաձայնվում են:

Նրանք զարդարեցին կոկորդիլոսին և կոկորդիլոսը դարձավ ամենագեղեցիկ  տոնածառը քաղաքում:

Posted in Առանց կարգի

Letter to Santa.

Ամանորի գիշերըHello dear Santa.

My name is Elizabet.

I am nine years old.

I live in  Yerevan.

I have a few special  Christmas wishes.

They are happiness, kindness, joyful days, health and wealth.  I hope you can bring me books and a doll.

 

 

                            Thank you, Santa. Happy

 

Holidays. Your friend, Elizabet.

 

Posted in Առանց կարգի

Կախարդական նուռը

փոքրիկ սիրտս ում նվիրեմԼինում է, չի լինում մի նուռ է լինում։ Այդ նուռը աշխարհում մեկ հատ էր։ Մեկ հատ էր, բայց կախարդական էր։ Նրա գույնը կանաչ էր և շատ համեղ։ Մի անգամ այդ երկիր կախարդուհի էր մտնում և գողանում նուռը։ Մի աղջիկ է լինում, որը շատ գեղեցիկ է լինում դրա համար նրան կոչում են աշխարհի ամենագեղեցիկ անունով Ֆանտագիրո։ Ֆանտագիրոն տեսնում է կախարդուհուն և ասում․

-Ինչ ես եկել այ վատ տատիկ ասում է Ֆանտագիրոն կախարդուհին պատասխանում է։

— Դու ինձ պետք է ասես այ աղջիկ և գողանում է աղջկան կախարդուհին։

Եվ չար կախարդուհին գողանում էր։

 

Posted in Առանց կարգի

Ձմեռ պապիկ, որը կորցրել էր իր նվերները

փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Լինում է, չի լինում մի Ձմեռ պապիկ է լինում։ Այդ Ձմեռ պապիկը մի օր կորցնում է իր նվերները և չի գտնում։

Նա տեսնում է երեխաններին և չի իմանում, թե ինչ ասի, որ իրենց նվերնները կորել է։ Երեխանները հարցնում են Ձմեռ պապիկին․

-Ու՞ր է մեր նվերները։

Ձմեռ պապիկը պատասխանում է․

— Երբ գալիս էի, որ ձեր նվերները թողնեի ձեր դռան տակ, հանկարծ նայեցի և չգտա ձեր նվերները։

Երեխանները լաց լինելով գնացին իրենց տուն,  իսկ Ձմեռ պապիկը այս տարվա նվերները էդպես էլ չգտավ։

Posted in Առանց կարգի

Ամանորի գիշերվա հրաշքը

Ամանորի գիշերըԼինում է, չի լինում մի աղջիկ է լինում։ Այդ աղջիկը ապրում էր իր մոր հետ, բայց նրանք շատ աղքատ էին։ Նրանք ուտելու ոչինչ չունեին, բայց նրանք շատ բարի էին։ Գալիս է արդեն Ամանորը։ Ամանորի գիշերը մի հրաշք է լինում նրանց տունը ուտելիքներ է հայտնվում և նրանք շատ էին ուրախանում։ Նրանք նշում էին Ամանորը շատ լավ։ Մի անգամ նրանց քաղաք մի կախարդուհի է մտնում և տեսնու է աղջկան նա մտածում էր, որ աղջիկը շատ գեղեցիկ է քան նա և բոլորի ուշադրության  տակ նա է։ Կախարդուհին որոշում է գողանալ աղջկան և պահել իր աշտարակու մինջև  նա մարդկանց ուշադրության տակ կլինի։