Posted in Առանց կարգի

Ձմեռ պապիկի երազանքը

ձմեռ պապիկի երազանքըԼինում է, չի լինում մի Ձմեռ պապիկ է լինում։ Այդ Ձմեռ պապիկը որոշում է գնալ և տեսնել երեխաններին։ Բայց վախենում է, որ երեխանները կտեսնեն նրան։ Մի անգամ որոշում է, որ արդեն Ամանոր է պետք է գնա և նվերներ տանի երեխաններին։ Գնում է և հանդիպում է իր երազանքին ասում է․

-Ինչո՞ւ ես եկել պատասխանում է Ձմեռ պապիկը։՞

-Ես եկել եմ, որ դու իմ նվերը տաս պատասխանում է երազանքը։

-Դու քեզ այս տարի լավ չես պահել չեմ տա քեզ նվերներ։

 

Posted in Առանց կարգի

ԵՐԱԶ

Գիշերն երազում հալածում էին.
Փախչում էի չար թշնամիներից.
Նրանք խառնաձայն հետևում էին…
Դողում էին սիրտս ու ծնկներս ահից։

Իմ առջև տեսա ընդարձակ դղյակ
Բարձըր պատերով փոքրիկ ծմակում.
Ես այնտեղ մտա… անմարդ ու դատարկ
Այն ավերակը ինձ հույս էր ազդում…

Զգույշ կուչ եկած, շունչս պահելով

Ես դողում էի մահվան սարսափից,
Եվ, զարհուրելի աղաղակներով,
Չարագործները մոտիկ էին ինձ։

Հանկարծ դղյակի, իմ շուրջ տարածված,
Գերեզմաններից ձայներ դուրս եկան,

Իմ հոգուն ծանոթ ձայներ մոռացված…
Եվ ես զորություն առա գերբնական։

Անարգ թաքստից դուրս թռա իսկույն
Որպես վրդոված վագրը դարանից,
Եվ հարձակվեցի ընդդեմ թշնամուն,—

Զենքերի բախում… զարթեցա քնից։

Posted in Առանց կարգի

Նոր տարի Հովհաննես Թումանյան

Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա,

Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի

Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից

Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես,

Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։

Մի երկիր է
Տվել մեզ կյանք,

Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,

Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,

Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես

Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։