Posted in Առանց կարգի

Ուրախ մարդկանց երկիրը

Լինում է, չի լինում մի երկիր է լինում։ Այդ երկրի բոլոր մարդիկ ուրախ էին։ Մի անգամ մի մարդ գնաց և մի մարդու հարց տվեց․

-Ինչո՞ւ ես տխուր ասում է ուրախ մարդը․

-Ես տխուր եմ, որովհետև ես տխուր երկրից եմ պատասխանում է տխուր երկրի մարդը։

-Իսկ դու չէի՞ր ուզի, որ դու լինեիր ուրախ երկրից ասում է ուրախ մարդը․

-Ոչ ես ունեմ իմ երկիր, իսկ դու քոնը։ Հիմա դու կուզեիր տխուր երկրից լինեիր պատասխանում է տխուր մարդը․

-Ոչ իհարկե ես իմ ուրախ երկիրը պետք է թողնեմ, և գամ ձեր տխուր երկիր ասում է,- ուրախ մարդը։

-Տեսա՞ր, որ դու քո երկիրն ես սիրում, իսկ ես իմը։

-Ես ընդամենը քեզ հարց էի տալիս ասում է ուրախ մարդը։

Բայց նրանք ընկերացան և ուրախ մարդը տխուր մարդուն դարձրեց ուրախ։

Թողնել մեկնաբանություն